Հասարակություն 

«Հաղթանակի 70 լույսերը. Երևան» ֆլեշմոբը կանցկացվի հայկական մայրաքաղաքում մայիսի 3–ին

«Հաղթանակի 70 լույսերը. Երևան» ֆլեշմոբը կանցկացվի մայիսի 3–ին Երևանի Հաղթանակի այգում, ասվում է Ռուս–հայկական երիտասարդական դաշինքի` Facebook–ի պաշտոնական էջում։ 



Ֆլեշմոբը կազմակերպվել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի հոբելյանին նվիրված «Հաղթանակի 70 լույսեր» նախագծի շրջանակում։



Նախագիծը գործարկվել է 2015 թվականի մարտին Ռուս–հայկական երիտասարդական դաշինքի կողմից` Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։



ՌՀԵԴ նախագիծը ներկայացվել և հաստատվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանն առընթեր Հասարակական խորհրդի առաջին նիստում` նվիրված Հաղթանակի 70–ամյակի տոնակատարությանը։



«Նախագծի շրջանակում մենք կտեսնենք, թե ինչպես է ժամանակակից երիտասարդությունը վերաբերվում Հայրենական մեծ պատերազմին։ Ֆլեշմոբերն անցկացվում են հուշարձանների, հաղթանակի այգիների կամ քաղաքների անմար կրակների ֆոնին ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև որոշ եվրոպական քաղաքներում»,– նշվում է հաղորդման մեջ։

Նույն շարքից