31-ամյա Կառլ Թոմփսոնը ճանաչվել է Միացյալ Թագավորության ամենագեր բնակիչը։ Նա կշռում է 417 կգ: Բրիտանացին օրական սնվում է 10.000 կալորիա պարունակող մթերքով և այնքան գեր է, որ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Թոմփսոնը միայնակ է ապրում, սակայն առողջապահական ծառայության աշխատակիցներն ամեն օր գալիս են նրա տուն, որպեսզի նրան լողացնեն և կերակուր պատրաստեն նրա համար:
Բժիշկները նախազգուշացրել են, որ ավելորդ քաշից շտապ չազատվելու դեպքում Թոմփսոնը կմահանա: