Հասարակություն 

Հայաստանում գործազրկությունը 21 տոկոս է կազմում. Ահարոն Ադիբեկյան

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում գործազրկությունը 21 տոկոս է կազմում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:



«Գործազուրկների շարքերն են համալրում երիտասարդների մեծ մասը: Դրա հիմնական պատճառն այն է, որ գործատուն փորձառու աշխատողներ է պահանջում»,-նշեց սոցիոլոգը:



Նրա խոսքերով՝ գործազուրկների մեծ մասը բարձրագույն կրթություն ունեցող կանայք են, ովքեր չեն ցանկանում աշխատել սպասարկման ոլորտում. «Երիտասարդներն էլ ընտրում են մենեջերի, իրավաբանի, տնտեսագետի և մի շարք այլ մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ չունեն»:



Ադիբեկյանի դիտարկմամբ՝ շատերն աշխատանք չեն գտնում նաև տարիքի պատճառով, քանի որ 40-անց մարդկանց շատ տեղերում աշխատանքի չեն ընդունում:



«Գործազրկության պայքարի դեմ պետական ծրագիր չկա: Եվ եթե լուրջ պետական մոտեցում լինի այս խնդրին, գործազրկության դեմ կարելի է հեշտությամբ պայքարել»,-ավելացրեց սոցիոլոգը:

 

Նույն շարքից