Հայաստան Հասարակություն 

Ոստիկանությունը աշխուժացրել է քրեական հեղինակությունների դեմ պայքարը

analitik.am

Երեւանում բռնված օրենքով գողերն այսօր՝ մայիսի 1-ին, առավոտյան  հեռացել են Հայաստանից: Մեր տեղեկություններով՝ 35-ամյա Լուկա Ալանիձեին վրացի է, բայց Ուկրաինայի քաղաքացի, իսկ 31-ամյա Լաշա Աբզիանիձեն՝ Վրաստան քաղաքացի:

 

Նշենք, որ ոստիկանությունը պայքար է սկսել քրեական հեղինակությունների դեմ, պարբերաբար տեղեկություններ են տարածվում տարբեր հեղինակությունների բերման ենթարկվելու, Հայաստանից հեռանալու մասին: Մի խոսքով՝ ոստիկանությունը խթանում է «գողերի» արտագաղթին:

 

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ Լ. Ալանիձեն «օրենքով գող» Լեկի Ռուստավսկին է, իսկ Լ. Աբզիանիձեն հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն:

Նույն շարքից