Հասարակություն 

Փլուզում Սարալանջի փողոցում

Փրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում գտնվող նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում տեղի է ունեցել մասնակի փլուզում՝ պատից քարեր են պոկվել. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի արգելապատնեշը (մոտ 6 մ):


Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից