Իտալիայի քաղաքացին ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Հռոմի պապը զանգել է իրեն, իսկ ինքը հրաժարվել է խոսել և կախել է լսափողը, հայտնում է Daily Mail-ը:
Ֆրանկո Ռոբուֆի անունով տղամարդու խոսքով, կարծել է` դրանք կատակ - զանգեր են եղել:
Նշվում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախ հեռախոսով կապվում է այն մարդկանց հետ, ովքեր իրենց խնդիրներով գրում են իրեն: Այս իտալացուն Ֆրանցիսկոս պապը զանգել էր ապաքինում մաղթելու համար, քանի որ նա վատառողջ է:
Տղամարդը համառ Հռոմի պապին պատասխանել է միայն երրորդ անգամից: Պոնտիֆիկոսն իրեն ասել է, թե ոչինչ, դա զվարճալի էր: