Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը այսօր տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին տեղեկացնում է Քենսինգթոնյան պալատը:
«Քեմբրիջի դքսուհին առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է Լոնդոնի Սբ Մարիամի հիվանդանոց: Նա գտնվում է ծննդաբերական ցավերի վաղ շրջանում»,- մեջբերում է gazeta.ru-ն պալատի տարածած հաղորդագրությունը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, դքսուհուն ուղեկցել է ամուսինը` արքայազն Ուիլյամը: Մինչդեռ նրանց որդին` փոքրիկ արքայազն Ջորջը, տանն է մնացել՝ դայակի հետ: