Հասարակություն 

Մոսկվայի մետրոյի կայարաններում կհնչի նաև Արմեն Ջիգարխանյանի ձայնը

Մոսկվայի մետրոյի «ծննդյան օրվա» առթիվ 24 հայտնի դերասաններ այս ամսվա ընթացքում կազդարարեն կայարանները մետրոյի բոլոր գծերում, գրում է Комсомольская правда-ն։

 


Մայիս ամսվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքի կայարաններում կհնչի նաև Արմեն Ջիգարխանյանի ձայնը։

 


Այս ակցիան առաջին անգամ չէ, որ անցկացվում է Մոսկվայում։ Եվ, դատելով ուղևորների ժպիտներից, դա նրանց դուր է գալիս։

 


Հայտնի դերասաններ, երաժիշտներ, հաղորդավարներ և երգիչներ ամբողջ ամիս կշնորհավորեն քաղաքացիներին և հյուրերին մետրոպոլիտենի 80-ամյակի առթիվ, ինչպես նաև կազդարարեն կայարանները և կզգուշացնեն, որ պետք է լինել հարգալից։

 

 

Նույն շարքից