«Շուհուդա Բադր» զինված խմբավորման գրոհայինները մայիսի 2-ին պարբերաբար հրակոծում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի բնակելի թաղամասերը: Այս մասին գրում է TASS-ը:
Գրոհայինների արձակած արկերը պայթել են Աշրաֆի, Մադան, Էլ-Հալիդի փողոցներում և Էս-Սաբիլ շրջանում: 12 մարդ է զոհվել, այդ թվում` 3 երեխա:
Նշվում է նաև, որ հինգշաբթի օրը գնդակոծվել է Սաադալի էլ-Ջաբիրի քաղաքային այգին, որի հետևանքով 8 մարդ է զոհվել: