Հասարակություն 

Նեպալի երկրաշարժի զոհերի ընտանիքներին կտրամադրվի 1000 դոլար

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նեպալի կառավարությունը խոստացել է երկրաշարժից զոհվածների ընտանիքներին տրամադրել 1000 դոլար փոխհատուցում:

Բացի այդ թաղման ծախսերի համար տուժածներին կհատկացվի 400 դոլար:

 

Որոշումը կայացվել է կառավարության հերթական նիստում,որում լրացուցիչ որոշում է կայացվել բնակարանների վերանորոգման համար հատկացնել 250 դոլար:

 

Աղետի հետեւանքների մեկուսացման նպատակով ստեղծվել է ֆոնդ՝ 2 միլիարդ դոլար կապիտալով:

200 միլիոնը հատկացնելու է կառավարությունը, իսկ ֆինանսական հիմնական միջոցները կտրամադրեն միջազգային կառույցներն ու կազմակերպությունները:

 

 

Նույն շարքից