Հասարակություն 

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մայիսի 4-7-ին շրջանների զգալի մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:



Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 8-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:



Երևանում մայիսի 4-7-ին առավելապես երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 
 

Նույն շարքից