Քեմբրիջի դուքսի և դքսուհու դստերն անվանել են Շառլոտա Եղիսաբեթ Դիանա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Քենսինգթոնյան պալատի մամլո ծառայությանը:
Հիշեցնենք, որ փոքրիկ արքայադուստրը լույս աշխարհ է եկել շաբաթ օրը` տեղի ժամանակով առավոտյան 8.34-ին:
Փոքրիկի ծնվելուց շատ առաջ բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունել նրա անվան համար: Շառլոտա անունը ֆավորիտների մեջ է եղել: