Մայիսի 4-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջի մոտակայքում 11-ամյա տղան ընկել է Աղստև գետը (տվյալ պահին չի նկատվում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ոստիկանության ոտորաբաժանումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: