Հասարակություն 

Հալեպում ռումբն ընկել է մանկապարտեզի վրա

Հալեպում գտնվող սիրիացի լրագրողուհի Զայնա Էրհայմը BBC-ին հայտնել է, որ կառավարական ուժերը ռմբակոծում են ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանները:



Նրա հաղորդմամբ՝ կիրակի առավոտյան նման ռումբերից մեկն ընկել է Հալեպի մանկապարտեզներից մեկի վրա: Փրկարարները փլատակների տակից զոհված և վիրավոր երեխաներ են դուրս բերել:


Վերջին մի քանի շաբաթում Հալեպի կառավարական ուժերը որոշ շրջաններում ապստամբների առաջխաղացման պատճառով ակտիվացրել են հարձակումները:


Նույն շարքից