Հասարակություն 

ԵՄ-ը Նեպալին կտրամադրի 16,6 միլիոն եվրո ֆինանսական օժանդակություն

Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Նեպալի իշխանություններին 16.6 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաեւ ուժեղ երկրաշարժից տուժած այդ երկրի բնակչությանը եւս 3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկին: Այս մասին հաղորդում է ԵՀ մամուլի ծառայությունը:

 

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս շաբաթվա վերջին միջոցները կփոխանցվեն Նեպալի պետական հաշվեհամարին:

Հիշեցնենք, որ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Վերջին տվյալների համաձայն, ավելի քան 7.300 մարդ է զոհվել, եւս 14 հազար հոգի վնասվածքներ է ստացել: Մայրաքաղաք Կատմանդուում բազմաթիվ բնակելի շենքեր եւ հնագույն տաճարներ են ավերվել

Նույն շարքից