Հասարակություն 

Հնդկաստանում ավտոբուսի աղետի հետեւանքով մահացել է մոտ 30 մարդ

Հնդկաստանի կենտրոնական հատվածում մայիսի 4-ին ՃՏՊ հետեւանքով այրված ավտոբուսի 28 ուղեւոր է զոհվել, 12 հոգի վնասվածքներ է ստացել:

 

Միջադեպը տեղի է ունեցել Մադհյա Փրադեշ շրջանի Պաննա պետական արգելոցի տարածքում: Ավտոբուսը, որում առնվազն 42 ուղեւոր է եղել, շուրջ 4.5 մետր խորությամբ ձորակն է ընկել եւ այրվել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վարորդը կորցրել է կառավարումը, ինչն էլ պատահարի պատճառ է դարձել:

 

Այլ տեղեկությունների համաձայն, ըստ The Times of India-ի, պատահարի հետեւանքով 35 մարդ է զոհվել:

Նույն շարքից