Հասարակություն 

2015-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ հանցագործությունների թիվը պակասել է 665-ով

2015-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ հանցագործությունների թիվը պակասել է 665-ով ու կազմել 4 144 հանցագործություն: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:

 

Մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակում նվազել են Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 858-ից հասնելով 273-ի, ինչպես նաև՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 830-ից դառնալով 701: Սակայն նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 2015թ-ի հունվար-մարտին ավելացել են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները՝  1 016-ից հասնելով 1065-ի:

 

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են նաև առանձնապես ծանր հանցագործությունները՝ 18 դպքով. և կազմել 53:

 

Ոչ մեծ ծանության հանցագործությունները կազմել են 2061 դեպք, միջին ծանության՝ 1214 դեպք և ծանր՝ 816 դեպք:

Նույն շարքից