ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Մայիսի 9-ին կայցելի Մոսկվա և մասնակցություն կունենա հանդիսավոր արարողություններին, որոնք նվիրված են Մեծ հաղթանակին:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս տեղեկությունը հաստատել են նաև ՄԱԿ-ից: Նախատեսվում է նաև Բան Կի-մունի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, արարողություններին ներկա մի շարք պատվիրակությունների ղեկավարների հետ:
Մոսկվա այցի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Լեհաստան և Ուկրաինա: Լեհաստանում` Գդանսկում, Բան Կի-մունը ևս ներկա կլինի հաղթանակի օրվա միջոցառումներին, կհանդիպի այդ երկրի նախագահին: Կիևում նախատեսված է Պորոշենկո - Բան Կի -մուն հանդիպումը:
Մինչ այժմ Մայիսի 9-ին Մոսկվա Բան Կի - մունի այցելել-չայցելելու մասին տեղեկությունները հակասական էին: