Հանրահայտ հայազգի ռեալիթի TV աստղ, մոդել Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերի հետ և հետևյալ գրառումն արել.
«Այս գեղեցկուհին, այս կուռքը: Շատ-շատ ուրախ եմ, որ հանդիպեցի նրան: Մենք խոսեցինք Հայաստան կատարած մեր հիասքանչ ճամփորդությունների և 1974 թվականի Met Gala-ին նրա կրած Բոբ Մեկիի զգեստի մասին»: