Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում աճուրդի կհանվի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ աճուրդը նշանակված է մայիսի 5-ին:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում գրողի տանը, արդյո՞ք հայկական կողմը քայլեր է ձեռնարկում մեծանուն գրողի տունը գնելու և այնտեղ տուն թանգարան հիմնելու ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ նախարարությունը հետամուտ է շահագրգիռ կազմակերպությունների և մարդկանց ուշադրությունը խնդրի վրա կենտրոնացնելուն:
«Մայիսի 5-ին հնարավոր կլինի ձեռք բերել, թե ոչ մենք նման տեղեկություն չունենք: Տեսնենք… Դեռ չենք կարող որևէ մեկնաբանություն տալ, առայժմ ոչինչ ասել չենք կարող»: