Հասարակություն 

Հայտնաբերվել է Լենինի իրական սիրո լուսանկարը. The Guardian

Բրիտանացի պատմաբան Ռոբերտ Հենդերսոնը գտել է Վլադիմիր Լենինի իրական սիրո՝ Ապոլինարիա Յակուբովայի լուսանկարը, որը կորած էր համարվում, հայտնում է The Guardian-ը։



Հենդերսոնը լուսանկարը գտել է Մոսկվայում գտնվող Ռուսաստանի պետական արխիվում ապրիլին՝ ուսումնասիրելով այլ երիտասարդ հեղափոխական Վլադիմիր Բուրցևի կյանքը։



Համաձայն այդ ուսումնասիրությունների՝ Յակուբովան ու նրա ամուսինը մոտ են եղել Լենինի ու նրա կնոջ հետ, ովքեր ընդմիջումներով ապրել են Լոնդոնում 1902-1911 թթ։



1964 թվականին ամերիկացի լրագրող Լուիս Ֆիշերը հայտարարել էր, որ Լենինն առաջարկություն է արել Յակուբովային, սական մերժում ստացել։

Նույն շարքից