Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի կառավարության կրթական համակարգի նոր բարենորոգումների դեմ ընթանում է համընդհանուր գործադուլ:
Իտալիայի 7 խոշոր քաղաքներում մանկավարժներն ու արհմիություններն իրականացնում են երթեր ու ցույցեր՝ հանդես գալով նոր բարենորոգումների դեմ:
Մասնավորապես 2 երթ ու ցույց է տեղի ունեցել մայրաքաղաք Հռոմում: Միտինգներ են ընթացել Լացիոյում Աբրուցիոյում, Մոլիզեում ու Ումբրայում:
Կրթության բարենորոգումների ծրագիրը դեռեւս քննարկման փուլում է, այն մայիսի 19-ին պետք է փոխանցվի Սենատ:
Ծրագրի համաձայն, կրթական համակարգում նախատեսվում է կրճատել պետական ծախսերը, դյուրացվում է մանկավարժների կրճատման պրոցեսն ու մի շարք բյուրոկրատական դժվարություններ հանգեցնում: