SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի դաշնության Կիսլովոդսկ քաղաքում:
BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը, ով ազգությամբ հայ է, անունը` Արսեն, տեղում մահացել է: Ըստ մեր տեղեկությունների` Արսենը նոր էր ամուսնացել և սպասում էր առաջնեկին, իսկ նրա ծնողները բնակվում են Կիսլովոդսկում և մեծ ճանաչում ունեն հայերի շրջապատում: