Հասարակություն 

Բագրատաշենի անցակետում ուղևորը և մաքսային աշխատակիցները հայհոյել, հետո հարվածել են միմյանց․ «Ժամանակ»

«Մեր հավաստի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանակետում: Մաքսային աշխատակիցները և զննության համար կանգնեցված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճել են միմյանց հետ:



Բանը հասել է փոխադարձ հայհոյանքների ու քաշքշուկի, նաև՝ հարվածների: Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանների միջամտությունից հետո: Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Մեզ հետ գյաւյցում ոստիկանությունից չհերքեցին, որ միջադեպ է եղելու բերման ենթարկված անձինք կան»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից