Հասարակություն 

Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի հրթիռակոծությունները

Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի հրթիռակոծություններն ու զինյալ բախումները։


Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հալեպահայերը, բացի անապահով վիճակից, նաև այլ դժվարությունների դեմհանդիման են։

Սղաճը, գործազրկությունը, սիրիական լիրայի անկումն անելանելի կացության է մատնել հատկապես բազմանդամ ընտանիքներին։

 

Կենցաղային հարցերում էլեկտրականության, ջրի անջատումները, ավելի քան 40 օր համացանցի բացակայությունն ավելի ծանր են դարձնում Հալեպի բնակչության առօրյան։

 

Չնայած այդ դժվարություններին՝ միությունները շարունակում են գործել ու համախմբել հայ երիտասարդությանը, որը միշտ նույն պատրաստակամությամբ ու բարձր գիտակցությամբ շարունակում է ծառայել ժողովրդին։

 

Նույն շարքից