Հասարակություն 

Գրասենյակային հիվանդություններ

Սիրակ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Գրասենյակային հիվանդությունների ցանկում առաջինն աթերոսկլերոզն է` անոթների խրոնիկ հիվանդությունը: Այն ախտահարում է սրտի, գլխի և վերջույթների անոթները: Առաջացման հիմնական պատճառը սակավաշարժությունն է:



Գրասենյակային աշխատողները սխալ ու անկանոն են սնվում, արդյունքում՝ ստամոքսի և մարսողության խնդիրները երկրորդ հորիզոնականում են:



Գրասենյակային աշխատողների մի մասը տառապում է ճարպակալմամբ. հիմնական պատճառը շաքարային դիաբետն է, ինչին նպաստում են հորմոնային փոփոխությունները:



Հաջորդը գրասենյակային համաճարակներն են. փակ տարածքներում ինֆեկցիաներն ու վարակները ավելի արագ են տարածվում:



Երկար ժամանակ նստած անցակցնելու պատճառով տուժում է նաև հենաշարժական համակարգը: Քիչ շարժվելու դեպքում ծանրաբեռնվածության 40 տոկոսը ընկնում է մեջքի վրա: Առաջանում են հոդացավեր և զարգանում է օստեոխոնդրոզ: Այս հիվանդության թիրախում հատկապես կանայք են հայտնվում։ Նրանք ավելի հաճախ են ցավեր ունենում մեջքի շրջանում:

Նույն շարքից