Ստամբուլում այսօր՝ մայիսի 6-ի առավոտյան ավերվել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» (Kamp Armen) կոչվող ճամբար-որբանոցը, տեղեկացնում է հայկական «Ակօս» պարբերականը:
Առավոտյան շինարարական տեխնիկան մտել է «Թուզլայի մանկական ճամբար» անունը կրող որբանոցի տարածք ու հողին հավասարեցրել պատմական շինությունը: Բողոքի ակցիաներն ու կոչերը չեն խանգարել, որպեսզի պատմական շինությունը ոչնչացվի:
«Քամփ Արմեն» ճամբար-որբանոցը Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ընդունել է Ստամբուլի, Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր տարածքներից հայ փոքրիկների, նրանց համար օթևան դարձել:
Նշվում է, որ ճամբարը ժամանակին ընդունել է նաև «Ակօսի» հիմնադիրներից Հրանտ Դինքին, նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, հարյուրավոր այլ հայ կարիքավոր երեխաների: