Հասարակություն 

Մամուլի ազատության PEN հեղինակավոր մրցանակը հանձնվել է Խադիջա Իսմայիլովային

Այսօր Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովային է հանձնվել PEN ամերիկյան կենտրոնի մամուլի ազատության հեղինակավոր մրցանակը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Նյու Յորքում անցկացված մրցանակաբաշխությանը ներկա 800 հյուրերը սկսել են բացականչել «Խադիջա, Խադիջա», երբ լրագրության աշխարհի հեղինակավոր ներկայացուցիչները որոշել են մրցանակը շնորհել Իսմայիլովային՝ գնահատելով նրա քաջությունն ու համառությունն Ադրբեջանի իշխանությունների բարձրագույն օղակներում տիրող կոռուպցիան բացահայտելու գործում:

 

 

Նյու Յորքում անցկացված մրցանակաբաշխության արարողության ժամանակ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող PEN կենտրոնի գործադիր տնօրեն Սյուզան Նոսելը նշել է, որ Խադիջա Իսմայիլովան լրագրողական հետաքննություններով զբաղվող առաջատարներից է։

 

Իսմայիլովայի փոխարեն մրցանակը ստացել է ադրբեջանցի գրող Էմին Միլին, ով նույնպես ձերբակալվել է 2009 թվականին իշխանության մասին իր քննադատական հայացքների համար։

Նույն շարքից