Հասարակություն 

Հետախուզվում է ՀՀԿ Տատի՞կը

Ըստ հավաստի լուրերի, մահափորձ կազմակերպելու և իրականացնելու կասկածով հետախուզում է հայտարարվել ՀՀԿ Տատիկի նկատմամբ:

Ըստ աղբյուրի,  ՀՀԿ  վերջին նիստի ժամանակ, վերջինս մոտեցել է Յուվեցի Կարոյին և սովորության համաձայն գումար խնդրել: Յուվեցի Կարոն մերժել է՝ պատճառաբանելով, որ փող չունի:

Յուվեցի Կարոյի այս պատասխանին ՀՀԿ Տատիկը հակադարձել է. ՛՛Սուտը մեռնի՞ ՛՛ և ձեռքով չանչել Կարոյին:


 

Կարոն որպես հարյուր տարվա օպերատիվնիկ խույս է տվել  չանչի բիոտոկերից:


Կարոն,  գիտակցելով , որ ինքը փող ունի և  լինելով սնոտիապաշտ, ՀՀկ տատիկի խոսքը  կոնկրետ սպառնալիք է դիտել  և  այս փաստի առթիվ հաղորդում է տվել:


Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների  ընթացքում պարզվել  է , որ


1․ ՛՛Սուտը մեռնի, թե փող չունես՛՛  արտահայտությունը Կարո Կարապետյանի ունեցվածքի դեպքում կոնկրետ մահվան սպառնալիք է:



2.ՀՀԿ տատիկի ձեռքով  չանչ անելը դիտվել է որպես խմբի կողմից սպանության նախապատրաստում, քանի որ չանչ անելով վերջինս փորձել է սպանության կազմակերպման մեջ ներգրավել պարանորմալ ուժերի:



3.Դեպքի վայրում կատարված զննության ընթացքում  հայտնաբերվել է մեկ կապ յոնջա, որը հիմք է տվել քննությանը եզրակացնել, որ ՀՀԿ տատիկը սպանությունը փորձել է կազմակերպել այսպես`


յոնջա վաճառելու պատրվակով ՀՀԿ Տատիկը պետք է կանգներ Մասիս-Երևան ավտոճանապարհին: Կարոն, տեսնելով յոնջան,բնականաբար անտարբեր պիտի չանցներ նրա կողքով և  միանշանակ կանգ  առներ ու  մոտենար ՀՀԿ Տատիկին , իսկ վերջինս օգտվելով այդ պահից  պետք է ասեր. ՛՛Յոնջայի համար փող ունե՞ս ,իմ համար չունե՞ս ՛՛ և բարձրաձայն երեք անգամ պիտի կրկներ․ ՛՛Սուտը մեռնի ,թե դու փող չունես ՛՛  և վերջում ստուգողական  չանչ աներ:



Համադրելով վերը նշված փաստերը՝ նախաքննությունը հիմնավորված է համարել, որ ՀՀԿ տատիկը շատերի կյանքի համար վտանգավոր ճանապարհով, որպես զենք օգտագործել է իր ափը և մոտ 5 մ  տարածությունից չանչել է Կ.Կարապետյանին  և հասկանալով , որ  Կ.Կարապետյանը խույս է տվել չանչի բիոտոկերից, իր հանցավոր մտադրությունը նպատակին հասցնելու ակնհայտ դիտավորությամբ տվել է մահվան սպառնալիք Կ.Կարապետյանի հասցեին կրկին հայտարարելով. ՛՛Սուտը մեռնի, թե փող չունես՛՛։



Այս փաստերի հիման վրա ՝ ՀՀԿ տատիկին նույն օրը մեղադրանք է  առաջադրվել ՀՀ ՔՐՕրի  34-104 հոդվածի 2-րդ մասով և հայտարարվել հետախուզում:


Ըստ լուրերի, ՀՀԿ տատիկը, լսելով այդ լուրը .շատերի կյանքի համար վտանգավոր  եղանակով մահվան սպառնալիք է տվել նաև  ՀՀ գլխավոր դատախազությանը՝  հայտարարելով.՛՛Սատկեք դուք, պարապ եք մնացել՛՛  և չանչել է նրանց ուղղությամբ:


Այս դեպքից հետո մեղադրանքը վերաորակավորվել և  ծանրացվել է:

Նույն շարքից