Քեմբրիջի դուքսը և դքսուհին իրենց երեխաների հետ ուղևորվել են Նորֆոլկի իրենց կալվածք, տեղեկացնում է Daily Mail-ը:
Արքայական զույգը 4 օրական արքայադստեր և 21 ամսաական Ջորջի հետ մեկնում է Էնմեր Հոլ առանձնատուն, որը տեղակայված է Սենդրինգհեմ թագավորական կալվածքում: Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամսը գրանցել է Շառլոտ Էլիզաբեթ Դիանայի ծնունդը:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ Ուիլյամն ու Քեյթը այսօր մեկնել են պալատից իրենց Range Rover մեքենայով, որը վարում էր արքայազնը: