Բաքվում այսօր տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի հանձնման գործընթացը՝ պայմանավորված տարածքի վարձակալության ժամկետի ավարտով:
contact.az-ի տեղեկացմամբ՝ ռադիոկայանի գրասենյակը մոտ 10 տարի շարունակ տեղակայված է եղել Caspian Plaza գործարար կենտրոնում: Խուզարկությունից հետո դատախազությունն այդպես էլ չէր վերադարձրել առգրավված գույքը, համակարգիչներն ու փաստաթղթերը:
Դիտորդների կարծիքով՝ այդ լրատվամիջոցի հանդեպ հետապնդումը պայմանավորված է դրա իրականացրած հետաքննություններով՝ մասնավորապես իշխող ընտանիքի կոռուպցիոն կապերի մասին, որոնք իրականացրել էր ռադիոկայանի արդեն ազատազրկված թղթակից Խադիջա Իսմայիլովան։