Հասարակություն 

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է հանրաճանաչ տաքսու վարորդին

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 6-ին հանդիպեց անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես է գալիս տաքսիստներին հուզող հարցերով:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները եւ առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել եւ հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին:


Գագիկ Բեգլարյանը շեշտեց, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները մշակվել են բացառապես ի նպաստ տաքսու վարորդների, տաքսի ծառայությունների եւ ոլորտում ընդգրկված հասարակական կազմակերպությունների՝ հաշվի առնելով նրանց բոլոր առաջարկները:


Հանդիպման ավարտին նախարարը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմին՝ ուսումնասիրել վարորդի առաջարկները եւ եռօրյա ժամկետում ամփոփ ձեւով ներկայացնել իրեն:

Նույն շարքից