Հասարակություն 

Թուրքիան սիրիացի փախստականներին հատկացրել է ավելի քան 5,5 միլիարդ դոլար

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ ունենալով Ստամբուլում IDEF 2015 12-րդ միջազգային ռազմական ցուցահանդեսի բացման ժամանակ՝ անդրադարձել է սիրիացի ու Իրաքից փախստականների խնդրին.

 

 

«Թուրքիան առաջատար տեղ է զբաղեցնում այն երկրների թվում, որոնք աշխարհում ամենաշատն են ցուցաբերում հումանիտար օգնություն: Նախորդ տարի մենք ցուցաբերել ենք 4.5 միլիարդ դոլարի օգնություն և այդ ցուցանիշով զբաղեցրել ենք 3-րդ տեղն աշխարհում: Մեր երկրում հանգրվանած սիրիացի ու իրաքցի փախստականների թիվը հասել է մոտ 2 միլիոնի:

 

Մենք սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր՝ մեզ մոտ ապաստանած մեր սիրիացի եղբայրների վրա ծախսել ենք 5.6 միլիարդ դոլար:

 

Մինչդեռ եվրոպական երկրներում ապաստան գտած փախստականների թիվը ներկա դրությամբ կազմում է ընդամենը 250.000 մարդ: Եթե ձեր շուրջը կրակ է տիրում, ապա նրա կայծերը չեն շրջանցի ձեզ: Եթե դուք թիկունքով շրջվեք դեպի կրակը, ապա դուք ոչ մի հարց  չեք լուծի, անհրաժեշտ է բոլոր ուժերի հետ գտնել այդ կրակի վերացման ուղիները: Ոչ մի քաղաքականություն, ոչ մի դիվանագիտություն, ոչ մի շահ չի կարող  կարևոր լինել միլիոնավոր մարդկանց վշտից, արցունքներից, զոհվելուց»:

Նույն շարքից