Հասարակություն 

ԱՄՆ-ը վերականգնել է օդային հաղորդակցությունը Կուբայի հետ

NBC-ի փոխանցմամբ՝ JetBlue-ն սկսել է վաճառել Նյու Յորքի՝ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից դեպի Հավանա չվերթի տոմսեր:

 

Այդպիսով, ավիաընկերությունը կդառնա առաջին խոշոր ավիափոխադրողը, ով չվերթներ կիրականացնի Կուբայից դեպի Նյու Յորք, քանի որ վերջին շրջանում մեղմացվել են այցերի վրա դրված սահմանափակումները:

 

Ակնկալվում է, որ չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ին: Ուղևորներին տեղափոխելու է 150 տեղանոց Airbus A320 օդանավը:

 

 

Նյու Յորքից Հավանա չվերթներն իրականացվելու են ամեն ուրբաթ՝ ժամը 12.00-ին:

Ոչ վաղ անցյալում Կուբա է մեկնել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Նրա խոսքերով՝ այցը միտված է եղել տնտեսական նոր հարաբերությունների զարգացմանը:

Նույն շարքից