Հասարակություն 

Ձյան պատճառով 4-5 մեքենա արգելակել են Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում

Այսօր՝ ժամը 00:10-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանում տեղում է ձյուն:



Ձյան տեղումների պատճառով թեթև մարդատար 4-5 ավտոմեքենա արգելակել են Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում և չեն կարողանում շարունակել ընթացքը: Այս մասին տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:



Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից