Հասարակություն 

Ծառուկյանը մեծ թափով լծվել է Վահագն Գևորգյանի նախընտրական քարոզարշավի կազմակերպմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանն ամբողջ թափով լծվել է իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի նախընտրական արշավի կազմակերպմանը:



Նա սկսել է ասֆալտապատել Աբովյանի փողոցները: Ընդ որում՝ ասֆալտ անող մեքենաների կողքին կանգնած Ծառուկյանի ներկայացուցիչները աբովյանցիներին համոզում են, որ այդ ասֆալտն իրենց համար անում է Վահագն Գևորգյանը:



Ստանձնելով Գևորգյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը՝ Ծառուկյանը իր կողմնակիցների միջոցով փորձում է աշխատել բոլոր պետական կառույցների վրա, որպեսզի աշխատանք ունեցող մարդիկ պարտադրված լինեն իրենց ձայնը տալ իր հովանավորյալին»:

Նույն շարքից