Կառավարության նիստի ավարտին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այս տարի դպրոցներում «Վերջին զանգը» տեղի կունենա մայիսի 22-ին և հորդորեց բոլոր նախարարներին այդ օրը այցելել որևէ դպրոց։
Նույնը կարգադրեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Առաջարկում եմ, որ իրենք ներկայացնեն իրենց նախասիրությունը, թե որ դպրոց են ուզում այցելել և դուք տեղյակ լինեք ու կազմակերպեք։ Սա շատ կարևոր է»։