Հասարակություն 

Նաիրիտցիները երկօրյա նստացույց կանցկացնեն կառավարության դիմաց

Նաիրիտցիները հաջորդ հինգշաբթի երկօրյա նստացույց կանցկացնեն կառավարության շենքի դիմաց։ Վերջիններս նման որոշում կայացրեցին այսօր: 

 

 

Գործարանի աշխատակիցները նստացույցով պահանջելու են հնարավորինս կարճ ժամկետում վճարել 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը.



«Մենք այլևս չեն կարող սպասել, թե 2 ամիսը կամ 3 ամիսը մեկ մեզ երբ են մեկ ամսվա աշխատավարձ տալու: Մայիսի 14-ին ժամը 11-ին նաիրիտցիներով այս շենքի դիմաց երկօրյա նստացույց ենք անելու, այստեղ ենք մնալու և տուն չենք գնալու մինչև մայիսի 16-ի առավոտ» ,-այս մասին ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը:

Նույն շարքից