Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ին‵ երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

 

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: 



Երևանում՝ 

Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-ին` երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:  



Երևանի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`       31.1C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            3.4C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       16.1C

Նույն շարքից