Մամուլի ներկայացուցիչներին զգուշացրել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի անձնական կյանքի իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին: Համապատասխան նամակները՝ Ուիլյամի և Քեյթի մամուլի խոսնակի ստորագրությամբ, ոստիկանությունն ուղարկել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:
Լրագրողներին ուղղված նամակում նշվում է, որ Քեմբրիջի արքայազն ու Քեյթ Միդլթոնն իրենց անձնական կյանքի իրավունքը հարգելու «ավելի քան խելամիտ ակնկալիք» ունեն:
Ուիլյամն ու Քեյթը իրենց որդու եւ նորածին դստեր հետ կմեկնեն Անմեր Հոլլի նստավայր, որը գտնվում է Նորֆոլքում: Նրանց ընտանիքը Քենսինգթոնի պալատը լքել է չորեքշաբթի, իսկ այստեղ կանցկացնեն մի քանի շաբաթ: