ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը ժամեր առաջ ազատ արձակվեց։ Գոհար Ենոքյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի։ Վերևն Աստված կա, անմեղ մարդուն ինչքան էլ ուզեն ստորացնել, չի ստորանա»,- ասաց Գոհար Ենոքյանը:
Գոհար Ենոքյանը նշեց, որ իր կարծիքով՝ իր դեմ ամեն ինչ արվում է «հիմնարկն» իր ձեռքից խլելու համար։
Այսօր լրանում էր Գոհար Ենոքյանի ձերբակալության 72 ժամը: ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա): Գոհար Ենոքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: