Հասարակություն 

Լրագրող Գայանե Առուստամյանին բերման են ենթարկել ոստիկանություն

Այսօր՝ մայիսի 7-ի երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտօանի գրասենյակից հայտնում են, որ մայիսի 7-ին, ժամը 23։15-ի սահմաններում Օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման է ենթարկվել լրագրող Գայանե Առուստամյանը:

Ըստ ՄԻՊ ներկայացուցիչների, պարզվել է, որ Գայանե Առուստամյանը ոստիկանություն է տարվել վարչական իրավախախտում կատարելու համար: «Ներկա պահին կազմվում է վարչական իրավախախտման մասին արձանագրություն, որից հետո սպասվում է, որ առավելագույնը 3 ժամ հետո, Գայանե Առուստմյանը բաց կթողնվի:

Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցները՝ մինչեւ Գայանե Առուստամյանինին բաց թողնելը, կլինին նրա հետ՝ ոստիկանության համապատասխան բաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից