Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Անդրբայկալում մոլեգնող անտառային հրդեհների հետեւանքով մահացել է 11 մարդ:
Այդ մասին հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից, նշելով, որ տարեսկզբից Անդրբայկալյան երկրամասում անտառային հրդեհների հետեւանքով հրդեհվել է 584 հազար հեկտար տարածություն, հրդեհվել 240 բնակելի տուն ու 18 բնակավայր:
Էվակուացիայի ու հրդեհի մարման ընթացքում մահացել է 11 մարդ:
Ներկայումս 11 մարդ գտնվում է հիվանդանոցներում, իսկ 20-ը՝ ստանում ամբուլատոր բուժում: