Հասարակություն 

Պորոշենկոյի պնդմամբ Ուկրաինայի անդամակցումը հյուսիսատլանտյան դաշինքին առաջնահերթ է

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ մասնակցել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստին:

 

Պորոշենկոն դրա ժամանակ հայտարարել է, որ պետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է ապագայում ապահովի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը:

 

Պորոշենկոն անհրաժեշտ է համարել նման ռազմավարությանը վերադարձ կատարելը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն էականորեն փոփոխել է իր ռազմավարությունը և փորձում է օգտագործել ագրեսիայի ու պատերազմի փորձը:

 

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդուրն ընդունել է երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը, որի իրագործումը նախատեսված է մինչև 2020 թվականը:

 

Ռազմական պլանավորման հիմնական փաստաթուղթը հստակեցնում է մինչև 2020 թվականը ազգային անվտանգության քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումները:

Նույն շարքից