Երևանն, ԱՊՀ երկրների շարքում, ռուս զբոսաշրջիկների համար մայիսյան տոները նշելու նախընտրելի քաղաքներից երկրորդն է։ Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, այդ օրինաչափությունն իր վարկանիշում գրանցել է Oktogo.ru առցանց նախապատվիրման ռուսական ծառայությունը։
ԱՊՀ քաղաքների վարկանիշը մայիսյան տոներին ուղևորությունների թվով գլխավորել է Մինսկը։ Քաղաքների տասնյակում են նաև` Ալմաթին, Բաքուն, Կիևը, Տաշքենդը, Բրեստը, Օդեսան, Վիտեբսկը և Քիշնևը։
Oktogo.ru–ի տվյալներով, ռուս զբոսաշրջիկները մայիսյան տոներին Երևան են մեկնել, միջինը, չորս օրով և հյուրանոցներում կեցության համար ծախսել են օրական մոտ 85 դոլար։ Համեմատության համար, Մինսկում զբոսաշրջիկները հյուրանոցում կեցության համար ծախսել են օրական 67 դոլար, իսկ Ալմաթիում` 56 դոլար։