Անցնող շաբաթ խորհրդարանում ամենաթեժ քննարկվող թեման «խոպանչիներին հարկելու մասին» օրինագիծն էր: Նախագիծն անողոքաբար քննադատեց հատկապես ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ համարելով, որ այնտեղ ներառված փոփոխությունները տնտեսագիտությունում չեն քննարկվում:
«Առավոտ»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասել է. «Խորհուրդ կտամ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին լուրջ չվերաբերվել, մասնավորապես այս օրենքի վերաբերյալ հայտարարություններին: Ուզում եմ հիշեցնել, որ նույն տխրահռչակ նախկին վարչապետը իր պաշտոնավարման ընթացքում ավելի վատ բաներ էր ուզում կիրառել: Ուզում էր հարկեր գանձել այն տրանսֆերտներից, որոնք գալիս էին, ինչը ոչ միայն որևէ տնտեսագիտական օրինաչափության մեջ չի տեղավորվում, այլև մարդկային տրամաբանության: Մարդիկ ստանում են իրենց տրանսֆերտները իրենց բարեկամներից կամ ընկերներից անձնական սպառման համար, իսկ նա ավելի աբսուրդ բաներ էր անում: Դա ավելի մեծ հակասություն է առաջացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: