Ժիրայրին ով կախեց, որ մենք էլ մեջքին չկանգնեցինք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ԵԿՄ-ն կալանավորման ընթացքում Ժիրայր Սեֆիլյանին չէր սատարում:
«Բոլորի նկատմամբ էլ օրենքը նույնն է: Ժիրայրին ով կախեց, որ մենք էլ մեջքին չկանգնեցինք: Հասկացան, որ բան չի արել, ասեցին գնա տուն․Հասկացան, որ բան չի արել, ասեցին գնա տուն: Ժիրայրն այնքան ծանր օրեր է տեսել, որ դա ինչ էր նրա համար»,-ասաց Սեյրան Սարոյանը:
Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Մայիսի 4-ին գլխավոր դատախազությունը Սեֆիլյանի եւ ընկերների խափանման միջոցը փոխեց՝ կալանքը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ: