Այսօր՝ մայիսի 8-ին, ԵԿՄ տոնին Էջմիածնում ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: SHAMSHYAN.com-ի թղթակիցը փորձեց նրանից պարզաբանում ստանալ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված, սակայն Ս. Խաչատրյանը պատասխանեց, որ չի ցանկանում խոսել: Նա անգամ չցանկացավ ԵԿՄ-տոնի հետ կապված մեկնաբանություն անել:
Միայն ավելացրեց, որ ինքն իր բոլոր ասելիքները և մտածածը եկեղեցում առ Աստված փոխանցել է աղոթքի միջոցով՝ կրկին մի քանի անգամ ասելով, որ չի ցնականում խոսել որևէ թեմայով և խնդրեց իրեն հանգիստ թողնել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: