Հասարակություն 

Է՜, ղալլաթ ա անում է, թող իրա կնգա վրեն նամազ անի. Սեյրան Սարոյանը` Ալիևին

«Իմ հերը շատ փող ուներ, դրա համար ես հիմա լավ եմ ապրում», -այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը` պատասխանելով հարցին, թե ինքը և՞ս ինչպես ազատամարտիկները վատ է ապրում:

 

Նրա խոսքով, բոլորի վիճակը նույնն է ու պետք չի դժգոհել սոցիալական պայմաններից: 

 

ՀԽ նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորելու մասին խոսելիս, Սարոյանն ասաց. «Թող իրան լավ պահեր, չէին ձերբակալի»:

 

Հարցին, թե չի հոգնել քաղաքականությունից, Սարոյանն արձագանքեց ժպտալով. «Կոտորի՞նք մեզի, հիմա էլ հոգնե՞նք»:

 

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում Ալիևի հայտարարությունները, որ երազում է Շուշիում նամազ անել, արցախյան ազատամարտի մասնակից գեներալը պատասխանեց. «Է՜, ղալլաթ ա անում է, թող իրա կնգա վրեն նամազ անի»:

 

Շուշին, գեներալի խոսքով, մեծ նշանակություն ու արժեք ուներ, այդ պատճառով էլ այն ազատագրելը կարևոր էր հայերի համար: 

Նույն շարքից