Հասարակություն 

Շուշիում կայացել է Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:



Նախագահ Սահակյանը նշել է, որ Համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում Արցախում, ինչն իր մեջ շատ խոր իմաստ է պարունակում:



Երկրի ղեկավարի բնութագրմամբ` համահայկական խաղերի յուրահատկությունն այն է, որ այստեղ պարտվողներ չկան, իսկ գրանցված հաղթանակները հաղթանակ են ողջ հայ ժողովրդի համար:



Բակո Սահակյանն ընդգծել է, որ սա նաեւ լավ միջոց է` աշխարհին մեկ անգամ եւս ներկայանալու որպես քաղաքակիրթ, համախմբված, սեփական ուժերին ապավինող ժողովուրդ, որը, երկրագնդով մեկ սփռված լինելով հանդերձ, անխզելիորեն կապված է իր պատմական հայրենիքի հետ ու անում է հնարավորը հայոց անկախ պետականությունը հետեւողականորեն զարգացնելու եւ զորացնելու համար:

Նույն շարքից